ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Եկեղեցու ու պետության միջև հակամարտություն գոյություն չունի

Եկեղեցու ու պետության միջև հակամարտություն գոյություն չունի
25.11.2025 | 14:28

Որոշ քահանաներ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը փորձում են բնորոշել որպես եկեղեցու ու պետության միջև հակամարտություն։ Դա նույն բանն է, որ դատարանները շրջափակելու 2019 թվականի կոչը, որի արդյունքում ծեծեցին դատավորներին, անվանել հակամարտություն եկեղեցու ու դատական համակարգի միջև։

Ո՛չ, եկեղեցու ու պետության միջև հակամարտություն գոյություն չունի, ինչպես նաև չեն կարող վարչապետի աթոռին նստած անձնավորությունն ու իր կուսակցությունը կարգալույծ հռչակել կաթողիկոսին։

Կա կոնֆլիկտ անօրինություններ անող ու սահմանադրական կարգը հերթական անգամ ոտնահարող անձի ու եկեղեցու միջև։

Այդ քահանաները պետք է լավ գիտակցեն, եթե իրենց համար նորմալ է, որ այդ անձն ու իր շրջապատը կարգալույծ հռչակեն կաթողիկոսին, ապա թող պատրաստ լինեն, որ, ըստ այդ նախադեպի, հանրային նախաձեռնության կողմից իրենք ևս կարգալույծ կհռչակվեն, ավելին, անգամ ավազանի անունն էլ կարող են կորցնել։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3774

Մեկնաբանություններ