«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Դաշնամուրիստ նախագահ ու դհոլչի վարչապետ ունենք՝ աշխարհը չունի

Դաշնամուրիստ նախագահ ու դհոլչի վարչապետ ունենք՝ աշխարհը չունի
31.01.2026 | 14:49

Բոլոր ժամանակներում եղել են օրվա իշխանության նվագի տակ պարողներ, իշխանության տաքուկ տեղում տեղավորվող և այդ կերպ իրենց անձնական խնդիրները լուծողներ։ Բայց երբ երկրի վարչապետը, ամեն օր բնակիչների նյարդերի հետ խաղալուց բացի, հարվածային գործիքներով զարկում է թմբուկներին, ու նրա նվագի տակ պարում են, դա արդեն նորություն է։ Դա էլ հենց պետք է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի շարունակի նյուզմեյքեր լինել, հանրության ուշադրությունը շեղել Հայաստանի անվտանգային ծանր իրավիճակից, Բաքվում տանջվող հայ գերիներից, ավելի քան 15 միլիարդ դոլար պետական պարտքից, կենսաթոշակառուների խղճուկ թոշակներից, պետական բյուջեն պարգևավճարներով թալանելուց, տնտեսության վատթար վիճակից, Հայաստանում մոլեգնող թմրամոլությունից ու խաղամոլությունից։ Ունենք պարապ գործերով զբաղվող, Անգլիայի թագուհու դագաղի հետ սելֆի անող, ուրիշ երկրների ղեկավարների համար դաշնամուր նվագող նախագահ և դհոլչի վարչապետ։ Դուք դըմփ-դըմփ-հու արեք։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2374

Մեկնաբանություններ