Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հավատը փայփայում է հույսին, բայց չի կերակրում

Հավատը փայփայում է հույսին, բայց չի կերակրում
03.02.2026 | 17:07

Մի տեղ պիտի ամեն ինչ հանգուցալուծվի, ի մի գա: Մի տեղ պիտի ներշնչմանը հաջորդի արտաշնչանքը, մոխիրը պիտի քամուն տրվի, թաց կավը պիտի ամրանա, ամպը պիտի բացի արևի երեսը: Սրան հույս են ասում: Բայց հույսը նրա բաժինն է, ով ոչ միայն հավատում է: Հավատը փայփայում է հույսին, բայց չի կերակրում: Հավատը նայում է առաջ, բայց չի տեսնում: Հավատն ուզում է, որ իր ձեռքը բռնող լինի: Հավատն ուզում է, որ ջերմության հույսից առաջ մեկը մացառը հավաքի ու վառի կրակը: Ցրտի մեջ հույս չկա: Վառվող կրակի մեջ է հույսը:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 9862

Մեկնաբանություններ