«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Երբեք մի՛ վրդովվեք

Երբեք մի՛ վրդովվեք
15.02.2026 | 21:59
Փետրվարի 16
Եթե անգամ ձեզ հետ բոլորովին խոսած չլինեի, դուք կվարձատրվեիք դարձյալ` առանձնացումի այս ժամերը Ինձ տրամադրելու համար, երբ կարող եք լուռ նստել ու Իմ ներկայությանը սպասել:
Սա նման է բնության գրկում թարմ օդ շնչելուն:
Լուռ ու հանգիստ եղիր:
Կանգնիր Իմ առջև ու սպասիր:
Սովորիր Ինձնից համբերություն, խոնարհություն, խաղաղություն:
Ե՞րբ պետք է կարողանաք բացարձակ հանգիստ լինել` անկախ այն բանից, թե ինչ է պատահում ձեզ:
Շատ ուշ եք սովորում անհրաժեշտ դասը:
Հապշտապ գործերի, վազվզուքի ու մտահոգության ժամանակ լռություն փնտրելն իսկ մեծ օգուտ կտա:
Անհանգիստ վիճակների ու հրմշտուքի մեջ անհնար է որևէ բան ձեռք բերել:
Պետք է սովորեք հավասարակշռված ու հանգիստ լինել, անգամ ամենից բազմազբաղ օրերին:
Դիտվել է՝ 2897

Մեկնաբանություններ