Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ի՞նչ կարող էին հայտնաբերել քննիչները Մինասյան եղբայրների բնակության վայրից

Ի՞նչ կարող էին հայտնաբերել քննիչները Մինասյան եղբայրների բնակության վայրից
31.03.2026 | 11:48

Այսօրվա (30․03․2026 թ․) քննչական գործողությունների արդյունքում քննիչները, երեկվա միջադեպի հետ կապված, Մինասյան եղբայրների տանը տեղը տեղին հետախուզելու արդյունքում կարող էին հայտնաբերել`

Ա. Նիկոլ Փաշինյանի` ստախոսության ու խաբեբայության բարձրագույն կուրսերի մասնակցության վկայականը` տրված 2011 թվականին (նվիրվում է Միքայել Զոլյանին)

Բ. Քպական պատգամավորների ու կուսակցականների մասնակցությամբ արատավորող և կոմպրոմատ հանդիսացող տեսագրություններ` այդ թվում արվամոլության տեսարաններով (նվիրվում է Սոսե Թաթիկյանին)

Գ. Նիկոլ Փաշինյանի բունկերի սխեմայի քարտեզը, որտեղ հաջողացրել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին պահել օծանելիքը, ժամացույցը և համակարգիչը (նվիրվում է Դավիթ Ստեփանյանին)

Դ. Հայոց ցեղասպանության թեման ժխտելու և ցեղասպանության հիշողության դեմ գործելու գաղտնի հրահանգի բնօրինակը և ստացված դրամաշնորհների նախահաշիվները` ստացված Բաքվից ու Անկարայից (նվիրվում է Հրանուշ Խառատյանին)

Ե. Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսության տարածքում ՀՀ քաղաքացի Բորիս Ավագյանի սպանությունը չբացահայտելու Նիկոլ Փաշինյանի գրավոր հրահանգը: (Նվիրվում է մարդու իրավունքների ու Նիկոլի մազերի պաշտպաններին, ՀՀ մարդու իրավունքների կիսապաշտպանին ու ուժային կառույցների աչոններին):

Բա ո՞նց էիք մոռացել էս դրվագը, բա բիրդան աղա Օմեգային ու Սրտիկների տիրակալին հարցնեիք, ի՞նչ եղավ էդ գործը, ինչու՞ քրեական գործ չհարուցվեց տեղի ունեցած հանցագործության կապակցությամբ ու ՈՉ ՄԻ ՀԱՇՎԵՏՈՒ բացատրություն:

Ձերբակալվածներին բաց թողեք:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Հ․Գ.

Կարող են լինել համընկնումներ, որոնց համար պատասխանատվություն չեմ կրում:

Դիտվել է՝ 2772

Մեկնաբանություններ