Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ես գնում եմ քո առջևից

Ես գնում եմ քո առջևից
23.04.2026 | 21:59

Ապրիլի 24

Հնարավոր չէ, որ դուք կորչեք, Իմ որդիներ, որովհետև ձեր մեջ կա կյանքի կյանքը. այն կյանքը, որ բազում դարերի ընթացքում ոտքի վրա է պահել Իմ հետևորդներին` վտանգի, թշնամանքի, հակառակության ու տրտմության ժամանակ:

Մեկ անգամ արդեն ծնվելով Հոգուց, այն դառնում է ձեր կյանքի շունչը: Պետք չէ բնավ տարակուսել, պետք չէ մտահոգվել, հարկավոր է քայլ առ քայլ ընթանալ ազատության ճանապարհով: Ջանացեք այդ ճանապարհը քայլել Ինձ հետ:

Այո, Ինձ հետ քայլելը նշանակում է ազատագրվել մտահոգությունից և անձկությունից, բայց այդ բնավ չի նշանակում, որ հարկավոր չէ ճիգ ու ջանք թափել: Երբ Իմ աշակերտներն ասացին, թե ամբողջ գիշեր աշխատել են, բայց ոչինչ չեն բռնել, Ես նրանց նավակը չլցրի ձկներով առանց աշխատանքի:

Ոչ, Իմ հրամանը պարզ էր.

Առաջ քշեք նավը դեպի խորը տեղերը և նետեք ձեր ուռկանները որսի համար»:

Իրենց կյանքը վտանգվեց, քիչ մնաց, որ նավը ընկղմվեր. իրենց ընկերների օգնության կարիքը զգացվեց, որսից հետո վնասված ուռկանների նորոգման անհրաժեշտությունը եղավ:

Այս նեղություններից որևէ մեկը կարող էր պատճառ դառնալ, որ նրանք մտածեին, թե Իմ այդ օգնությունը հարկավոր չէր իրենց: Սակայն երբ ափին նստած` կարկատում էին ուռկանները, նրանք կարող էին այդ պատռվածքների մեջ տեսնել Իմ սիրո ու հոգածության արտահայտությունը:

Մարդն առանց ճիգ ու ջանքի վեր չի բարձրանում:

Այն մարդը, որ լեռան կատարն է բարձրանում շոգեկառքով կամ ինքնաշարժով, չի կարող սովորել լեռ մագլցելու դասը:

Սակայն չմոռանաք, որ ձեր կողմից ջանք թափելը դեռևս չի նշանակում, թե դուք վեր եք բարձրանում առանց Իմ առաջնորդության:

Չի նշանակում, որ Իմ Հոգին զորություն ու իմաստություն չի մատակարարում ձեզ:

Շատ դեպքում դուք չեք էլ իմանում, որ Ես ձեր առջևից եմ գնում` պատրաստելու համար ճանապարհը. սիրով ու քնքշությամբ լցնելու մի սիրտ այստեղ, հանձնարարություններ տալու այնտեղ:

Դիտվել է՝ 3818

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ