Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Անպոչ շերեփի պես մեջ ընկնելու իմաստը ո՞րն է

Անպոչ շերեփի պես մեջ ընկնելու իմաստը ո՞րն է
27.04.2026 | 11:41

Հայաստանում դեռ «ժողվարչապետ» աշխատող փաշինյան նիկոլը վրդովվել է իր շեֆի անիմաստ դատարկ գլխի և պոռնոաստղ Մելանիկի դեմ կատարված իբր մահափորձի պատճառով։ «Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում: Մաղթում եմ, որ ԱՄՆ նախագահը պահպանի լավ ինքնազգացողությունը այսօրվա մարտահրավերների ֆոնին»,- հայտարարել է «ժողվարչապետը»:

Սա իրեն իրոք դրել է հնդկական կինոյի կամ Օզերովի «Освобождение» ֆիլմի հերոսներից մեկի տեղը (Ստալին, Ռուզվելտ, Չերչիլ):

Այ տղա, դու ի՞նչ դարձար, որ քո արևին դատապարտում ես Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ինչ-որ բաներ, ո՞վ է հարցնում քո կարծիքը, ինչի՞ հիման վրա է սա համոզված, որ պետք է մի բան ասի, ցավակցի կամ դատապարտի:

Անպոչ շերեփի պես մեջ ընկնելու իմաստը ո՞րն է: Դա էլ քիչ է, Հայաստանը համարում է «ժողովրդավարական հասարակություն», Ամերիկան էլ հետը…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4778

Մեկնաբանություններ