Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
14.05.2026 | 23:03
Ո՛վ երկնքի և երկրի Տեր,
Այս Սուրբ Համբարձման տոնի խորհրդավոր օրը կանգնում ենք Քո առաջ,
ինչպես առաքյալները՝ Ձիթենյաց լեռան վրա, երբ փառքով համբարձվեցիր դեպի Հայրը։
Այսօր առաքյալները վեր նայեցին երկինք՝ լի սրբազան զարմանքով,
Արժանացրու Տեր, մեզ էլ, որ կյանքի բոլոր դժվարությունների միջով անցնելիս երբեք չկորցնենք Քո արքայության լույսը։
Համբարձյալ Փրկիչ,
Եվ երբ ավարտվի երկրային ուխտագնացությունը,
ընդունի՛ր մեզ այնտեղ,
ուր հրեղեն հրեշտակներն անդադար երգում են․
«Սուրբ, Սուրբ, Սուրբ է Տերը»։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 5272

Մեկնաբանություններ