Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իդիոտ լինելը նորաձև չէ

Իդիոտ լինելը նորաձև չէ
15.05.2026 | 14:01

Փաստորեն, ըստ Նիկոլի, եթե իրենից բացի ուրիշը քաղաքականությամբ է զբաղվում, նշանակում է, որ լեզուն երկարել է, ու պետք է այդ մարդուն հետապնդել։

Չէ, բայց դուք տրամաբանությանը նայեք` քանի դեռ դու քաղաքական հայտ չես ներկայացնում, դու խնդիր չունես, հենց քաղաքական հայտ ներկայացնես, դու միանգամից դառնում ես թշնամի։

Օրինակները շատ են` սկսած Սամվել Կարապետյանից մինչև Գագիկ Ծառուկյան, Եկեղեցու ներկայացուցիչներից մինչև Մուրադ Փափազյան...

ՈՒ ըստ հայկական «դիմոքրըսիի պահապանների», մենք խոսքի ու քաղաքական ազատությունների երկիր ենք։

Ասում են, եթե խոսքի ազատություն չկա, բա ինչի չեն սպանել ձեզ։

Նույն «երկաթյա» տրամաբանության իդիոտներին պետք է հարցնել, թե Փաշինյան Նիկոլին 1998-ից սկսած մինչև 2018 թվականը քանի՞ անգամ են ձեր սիրած «պադյեզդում» սպանել։

Ամեն դեպքում իդիոտ լինելը նորաձև չէ՛...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5548

Մեկնաբանություններ