Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աստված ամեն ինչ տեսնում է ու սպասում

Աստված ամեն ինչ տեսնում է ու սպասում
23.05.2026 | 11:42

Կարդում եմ ընդդիմադիր թեկնածուների, նրանց աջակիցների գրառումների տակի մեկնաբանությունները և այլևս չեմ զարմանում, թե ինչու Աստված այսքան փորձություններ տվեց մեզ։

Այսքան թույն որտեղի՞ց։

Այսպիսի գռեհիկ, հայհոյախառն բառապաշար, չարություն ու ատելություն։

Ի՞նչ է արել ձեզ այդ մարդը, միայն բարերարություն:

Միայն կառուցել է, միայն օգնել է։ Դրա համար մի՞թե այդպես ատում են մարդուն։

Ատում եք բարեգործին, ատում եք արցախցուն, ատում եք հայրենիքը։

Այլապես, ինչպես կարող եք սիրել ու սատարել հայրենիքը կործանողին։

Աստված ամեն ինչ տեսնում է ու սպասում է՝ մինչև սիրել սովորեք, հանդուրժել ու միավորվել հանուն հայության։

Հասմիկ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4253

Մեկնաբանություններ