Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ինձ նման

Ինձ նման
11.06.2026 | 00:14
Հունիսի 11

Տեր, շնորհակալ ենք խաղաղության Քո այդ մեծ
պարգևի համար:
Իրական խաղաղություն միայն Ես կարող եմ տալ մարդկանց` նեղություններով ու դժվարություններով լեցուն այս անհանգիստ աշխարհի մեջ:
ճանաչել այդ խաղաղությունը, նշանակում է ստանալ արքայության կնիքը. նշանը Տեր Հիսուս Քրիստոսի. ԻՄ նշանը:
Երբ հասկացել ես այդ խաղաղությունը, ուրեմն արդեն գտնվում ես ճշմարիտ արժեքները ճանաչելու լավագույն վիճակի մեջ:
Այդժամ կարող ես իրոք ճանաչել արքայության արժեքները. և բոլոր այն արժեքները, որ աշխարհը կարող է տալ:
Այդ խաղաղությունը սիրով զեղուն հավատքն է:
Դիտվել է՝ 2795

Մեկնաբանություններ