Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Որքան կգոյատևի Միացյալ Թագավորության նոր կառավարությունը

Որքան կգոյատևի Միացյալ Թագավորության նոր կառավարությունը
21.07.2026 | 15:36

Պերմանենտ քաղաքական անկայունության ուրվականն է շրջում Բրիտանական երկրում: Վերջին վեց տարում փոխվեց հինգ վարչապետ, չնայած որ երկկուսակցական համակարգը երկրին երեք դար շարունակ քաղաքական կայունություն էր ապահովել:

1. Էնդի Բերնհեմ (Andy Burnham)- Լեյբորիստական կուսակցություն: Պաշտոնում՝ 2026 թ. հուլիսի 20-ից։

2. Քիր Սթարմեր- Լեյբորիստական կուսակցություն: Պաշտոնում՝ 2024 թ. հուլիսի 5- 2026 թ. հուլիսի 20։

3. Ռիշի Սունակ- Պահպանողական կուսակցություն, Պաշտոնում՝ 2022 թ. հոկտեմբերի 25-2024 թ. հուլիսի 5։

4. Լիզ Թրաս- Պահպանողական կուսակցություն, Պաշտոնում՝ 2022 թ. սեպտեմբերի 6-2022 թ. հոկտեմբերի 25 (ընդամենը 49 օր)։

5. Բորիս Ջոնսոն- 2019-2022: Պահպանողական: Վարչապետների արագ փոփոխության պատճառների մեջ առաջնային է ուկրաինական խնդիրը, այն ռեսուրսները, որ ներդրվում են պատերազմում: Բազմաթիվ աղբյուրներից եկող տեղեկատվությունը կասկած չի հարուցում, որ Լոնդոնը ակտիվ մասնակցություն է ունեցել Երկրորդ Մայդանի և հակամարտության խորացման գործում: Հիշում եք Բորիս Ջոնսոնին, որը տապալեց նոր սկսված պատերազմի դադարեցմանը նպատակաուղղված Ստամբուլի գործընթացը և համոզեց Զելենսկուն շարունակել պատերազմը: Նրա կուսակիցներ Լիզ Թրասը և Ռիշի Սունակը շարունակեցին Ջոնսոնի գիծը: Երբ պահպանողականները պարտություն կրեցին, և իշխանությունն անցավ Լեյբորիստական կուսակցությանը, ես ևս շատերի նման կարծում էի, որ քաղաքական դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամում կփոխվի: Սակայն Քիր Սթարմերը շարունակեց նույն գիծը, և, ինչպես տեսանք, հրաժարական տվեց:

Երեկ՝ հուլիսի 20-ին, թագավորն ընդունեց լեյբորիստների նոր առաջնորդ Էնդի Բերնհեմին և հանձնարարեց կազմել նոր կառավարություն: Իսկ ի՞նչ հայտարարեց նորաթուխ վարչապետը. Կիևին օգնությունը շարունակվելու է անփոփոխ ծավալներով, և առաջինը հեռախոսազրույց է ունենանալու Թրամփի ու Զելենսկու հետ:

Տեսնենք՝ որքան կգոյատևի այս նոր լեյբորիստական կառավարությունը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 899

Մեկնաբանություններ