-
06.10.2020|
00:03
Հայր իմ, զորավոր Խաչովդ պահպանիր Հայոց երկրի բոլոր սահմանները։ Գոտեպնդիր մեր քաջազուն զավակներին, զինիր նրանց անսասան հավատքով և աներկյուղ պահիր երևելի և աներևույթ թշնամու հարվածներից։ Աստծո շնորհը, սերն ու հավատքն ու ուժը լինեն մեր կյանքում։ Լինենք միակամ ու միաբան։ Լինենք և մնանք մեկ ազգ ու մեկ եկեղեցի։
-
06.10.2020|
00:02
Ձեռներս մոմե ես Քեզ եմ
պարզում,
Հպվելու նորեն սուրբ
գավազանիդ…
Թույլ տուր գեթ մի պահ գավազանը այդ
Հպվի իմ ձեռին:
-
02.10.2020|
00:02
Տեր իմ, նետում ենք մեր գավազանը
Մեզ հանդիպակաց եկող օձերի վրա,
Թող գավազանն այդ կլլի նրանց, Տեր,
ՈՒ ոչնչացնի Քո իսկ սուրբ Արյամբ
ՈՒ նաև խոսքով,
Որով ասել ես` խնդրեք, կտրվի,
Դռները թակեք, նրանք կբացվեն:
-
29.09.2020|
00:03
Փրկի՛ր մեզ, գթած, լսի՛ր,
ողորմած.
Մի՛ մտիր մարտի կավի հետ
մեռած,
Տե՛ս, թե ինչպես ենք կրկին ու կրկին
Ցանկապատերը ջարդում անխնա:
-
25.09.2020|
00:01
Մոմի հանգերով շշունջն է լսվում
կրկին երկնային.
Ափերս դրած Քո ափերի մեջ,
Հավատի կանաչ ընձյուղը կտցիս,
Ես վեր եմ ելնում ամպերի միջով։
-
18.09.2020|
00:01
Ձեռս կարկառած մոմե շորերիդ,
Աղաղակում եմ, կանչում եմ Քեզ, Տե՛ր.
-Մեկնի՛ր սուրբ Աջդ, այնպե՜ս տկար եմ…
Տե՛ր իմ, հոգսերս շատ մեծ դուրս եկան`
իմ իսկ հավատքից:
-
15.09.2020|
00:06
Նայեմ խորքդ ու հեկեկամ,
Զուր պարպված օրվա
համար։
-
11.09.2020|
00:04
Օգնիր, Տեր իմ, լուծս քաշել
լուռ ու անդուլ,
Մեծ հավատքով,
որ Դու կգաս չորրորդ ժամին
ՈՒ կազատես Քո որբուկին`
Ցավի անտես գալարներից:
-
08.09.2020|
00:03
Արևագալներն այլևս չեն շոյում,
Թող Քո սուրբ կամքը լինի:
Խոնարհում եմ հիվանդ գլուխս
ոտներիդ մոտ,
Փորձում լսել ձայնդ, կամքդ:
-
04.09.2020|
00:08
Տե՜ր, ես քո անզոր տատրակն եմ,
Որ ամեն վայրկյան կտուցս մեկնած
Քեզ եմ հոտոտում: