Տե՜ր, երես մի՛ դարձրու մեզնից։ Տե՜ր բարերար, աղաչում ենք, օգնական եղիր մեզ։ Խնդրում ենք, որ խաղաղության հրեշտակդ ուղարկես, որպեսզի մեզ պահպանի փորձություններից։ Ամենակալ Տեր Աստված մեր, փրկիր մեզ և ողորմյա մեզ։
Քո լույսով, ո՜վ Քրիստոս, բոլորս լուսավորվեցինք, և Քո Սուրբ խաչին ապավինեցինք, ո՜վ Փրկիչ։ Լսի՛ր մեզ, և տուր մեզ Քո խաղաղությունը և ողորմյա մեզ, մարդասեր Տեր։
Մեր ներկա կյանքում ամենից շատ արծարծվող հարցերից մեկն այն է, թե ուժային աշխարհում և ուրիշների շահ-ուժային դաշտում մենք ինչքանո՞վ կարող ենք ազդել մեր ճակատագրի ու մեզ հետ կատարվող ամեն ինչի վրա...