ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Ջազում» միայն ջահելներն են

«Ջազում» միայն ջահելներն են
03.05.2013 | 00:29

Ինչպես երևում է, «սերնդային» պայքարը ՀՀԿ-ում, չնայած հին գվարդիայի` դիրքերը չզիջելու աննկուն դիրքավորմանը, հօգուտ երիտասարդ (դե, համարյա, էլի) սերնդի է լուծվում: «Այիբը», որ փորձում էր շրջանառության մեջ դնել հին գվարդիան, թե Շարմազանովը «համ էլ հույն է», իսկ հույնը «չի կարող» ՀՀԿ` նժդեհա-տարոնական (խոսքը շարժման, ոչ թե քաղաքապետի թեկնածուի մասին է), ցեղակրոն կուսակցության շտաբը ղեկավարել, այն պետք է ղեկավարի հայը, միայն հայը, բացառապես հայը, պարզվում է` չգործեց։ Մեր տեղեկություններով` նույն ինքը` ՀՀԿ կուսղեկավարի մամլո խոսնակը, նույն ինքը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջին տեղակալ փոխխոսնակը, նույն ինքը` ՀՀԿ շտաբի պետը, «համատեղությամբ» կիսով չափ հույն Շարմազանովն օրերս նոր պաշտոն է ստացել «Կադրերում միայն ՀՀԿ երիտասարդներն են» շարքում:
Շարմազանովը ղեկավարելու է ԵՊՀ-ի հանրային կառավարման ավարտական պետական քննությունների հանձնաժողովը, Արտակ Զաքարյանը` միջազգային հարաբերությունների:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ