ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Սպորտսմենուհի, գեղեցկուհի» հարկ վճարող ՀՀԿ-ն

«Սպորտսմենուհի, գեղեցկուհի» հարկ վճարող ՀՀԿ-ն
03.05.2013 | 00:32

Մեր այցի պահին ՀՀԿ գրասենյակում շատ նեղված էին այն առնչությամբ, որ լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե Վայքի իրենց գրասենյակը ֆիննախին 206 400 դրամով է փոքրիկ տարածքը վարձակալության տալիս։ «Սխալ են գրել. դա տարեկան վարձավճարն է, որն ամսական անում է չնչին գումար` 17 200 դրամ: Վայքի նախկին գործկոմի շենքն է, որը 2004-ին աճուրդով վաճառվեց, ՀՀԿ-ն գնեց, Անդրանիկ Մարգարյանն ասաց ֆիննախին` դուրս մի եկեք, մնացեք աշխատեք, սիմվոլիկ գումար վճարեք, մինչև հիմա մնացել են, ու գումարն էլ սիմվոլիկ է` երեք սենյակի համար, բայց դե, ՀՀԿ-ի քարը ծանր է, պիտի գրեք»,- «լացեցին մեր դոշին» ՀՀԿ-ում։ Միևնույն ժամանակ «երեսով տվեցին» այն հանգամանքը, որ իրենք այն երեք հարյուր մեծ հարկատուների մեջ են, որոնք պետբյուջեին պարտաճանաչ ու բարեխիղճ մուծումներ են կատարում, ի տարբերություն մնացյալ կուսակցությունների, որոնց գրասենյակները գրանցված են «Տրված է անվարձահատույց օգտագործման» «նիշի» տակ, որպեսզի պետությանը հարկեր չմուծեն:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ