ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Այսօր Ուսանողության միջազգային օրն է

Այսօր Ուսանողության միջազգային օրն է
17.11.2013 | 15:39

Ուսանողների միջազգային օրվա առթիվ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունից շնորհավորական ուղերձ է հղել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը։

Ուղերձում մասնավորապես ասված է. «Մեր ժամանակները փոփոխություններով լի են։ Ուզենք, թե չուզենք, դրանք ծառանում են մեր առջև, պարտադրում իրենց խաղի կանոնները։ Այդ փոփոխություններին համընթաց գնալու և մարտահրավերները պատվով ընդունելու համար նոր մտածողությամբ մարդիկ են անհրաժեշտ՝ արագ կողմնորոշվող, չվախեցող, առանց կաղապարային մտածողության։

Ուսանողներն ու երիտասարդները հենց նրանք են, ովքեր ունեն փոփոխություններին ընդառաջ գնալու ավյուն։ Մենք ունենք երիտասարդների հսկայական բանակ, ովքեր կարող են փոխել աշխարհը, ովքեր չեն վախենում սրբագրումներ մտցնել ներկայում։

Առավել քան վստահ եմ, որ ընդամենը մի քանի տարի անց այսօրվա ուսանողների շնորհիվ մենք ունենալու ենք որակապես շատ ավելի լավ Հայաստան։

Սիրելի´ ուսանողներ, մեր ապագան դուք եք։ Ձեզանից յուրաքանչյուրի այսօրվա ձեռքբերումները մեր վաղվա հաջողության գրավականն են։ Մաղթանքս է, որպեսզի ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեք ապագան կերտելու ձեր առաքելությանը։ Դուք եք ձեր ուսերին տանելու բոլոր դժվարությունները։ Ուստի որքան շատ սովորեք ու տքնեք այսօր, այնքան այդ դժվարությունն ավելի տանելի ու դյուրին կլինի»։

Դիտվել է՝ 1536

Մեկնաբանություններ