ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մենք վերահաստատեցինք մեր հարաբերությունների հիմքը վերանայելու անհրաժեշտությունը

Մենք վերահաստատեցինք մեր հարաբերությունների հիմքը վերանայելու անհրաժեշտությունը
11.12.2013 | 12:24

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը Բրյուսելում է: ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի նիստից հետո Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշել է. «Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ աջակցությունը քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների հարցերում»: Նա կարծում է, որ այս հանդիպման բովանդակությունն այլ է և տարբերվում է նախորդից՝ հաշվի առնելով Հայաստանի ստանձնած նոր միջազգային պարտավորությունները։ «Սակայն նույնն է մնացել մեկ բան, և ես կուզենայի ընդգծել. դա մեր ցանկությունն է ունենալ սերտ հարաբերություններ և առաջ գնալ այն ամենում, ինչ ունենք: Մենք վերահաստատեցինք մեր հարաբերությունների հիմքը վերանայելու և թարմացնելու անհրաժեշտությունը»,- ասել է Ֆյուլեն:

Դիտվել է՝ 1206

Մեկնաբանություններ