ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՀՀԿ լրացրեց թափուր տեղերը

ՀՀԿ լրացրեց թափուր տեղերը
08.05.2014 | 11:25

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը նոր ղեկավար է ընտրել Վահրամ Բաղդասարյանին, նոր քարտուղար՝ Գագիկ Մելիքյանին: ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը թափուր էր Գալուստ Սահակյանի՝ ապրիլի 29-ին ԱԺ նախագահ ընտրվելուց հետո, իսկ խմբակցության նախկին քարտուղար Հովհաննես Սահակյանը Դավիթ Հարությունյանի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակվելուց հետո գլխավորում է խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովը:

Դիտվել է՝ 1896

Մեկնաբանություններ