ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կյանքից հեռացել է Էդուարդ Բաղդասարյանը

Կյանքից հեռացել է Էդուարդ Բաղդասարյանը
07.01.2015 | 16:59

Հունվարի 6-ին 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային և համամիութենական մրցույթների և փառատոների դափնեկիր, երգիչ Էդուարդ Սերգեյի Բաղդասարյանը: 1954 թվականից Էդուարդ Բաղդասարյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատարներից էր:

1968 թվականից լինելով Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար՝ համերգներով ելույթ է ունեցել Խորհրդային Միությունում և արտասահմանյան տասնյակ երկրներում՝ բարձր կատարողական վարպետությամբ ներկայացնելով հայկական արվեստը:
ՀՀ կառավարությունը գնահատելով Էդուարդ Բաղդասարյանի կատարողական արվեստը, պարգևատրել է նրան պետական բարձրաստիճան շքանշաններով և մեդալներով:
Էդուարդ Սերգեյի Բաղդասարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 8-ին ժամը 17.30-ից մինչև 19.00 Մալաթիայի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում (Սեբաստիայի փ., Շահումյանի հուշարձանից աջ):

Դիտվել է՝ 784

Մեկնաբանություններ