ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ծաղկահավաք՝ Ծիծեռնակաբերդում

Ծաղկահավաք՝ Ծիծեռնակաբերդում
27.04.2015 | 17:30

Ապրիլի 27-ին և 28-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում նախաձեռնում է «Ծաղկահավաք» ամենամյա միջոցառումը: Ծաղիկները 2010-ից ի վեր ամեն տարի ապրիլի 24-ից մի քանի օր անց հավաքվում են, դրանց ցողուներն անջատվում են ծաղկաթերթերից, առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են՝ թուղթ պատրաստելու համար:

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ