ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարությունը

ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարությունը
23.06.2015 | 21:33

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել է, որ մտահոգված է հունիսի 23-ի առավոտյան ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման, ոստիկանության բաժանմունքներում բռնությունների մասին հաղորդումներով:
«Բացի այդ, մեզ անհանգստացնում են հաղորդումները, որ գործողության իրականացման ընթացքում հատուկ թիրախ են հանդիսացել լրագրողներն ու նրանց սարքավորումները»: «Հրամայական է, որ կառավարությունը ՀՀ օրենսդրության շրջանակում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին հաղորդումների ամբողջական ու թափանցիկ քննություն անցկացնի», - ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ