ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կընդլայնվեն համագործակցության շրջանակները

Կընդլայնվեն համագործակցության շրջանակները
26.06.2015 | 14:26

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին` նախարարը նշեց, որ Հայաստանի առողջապահության բնագավառում Ճապոնիայի ժողովրդի և Ճապոնիայի կառավարության (Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (JICA) միջոցով) անհատույց օգնությամբ իրականացվել է դրամաշնորհային երեք ծրագիր:
«Անգնահատելի է Ձեր աջակցությունը Հայաստանի առողջապահական հիմնարկների տեխնիկական վերազիննման գործում»,- նշեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ փոխգործակցությունը սկսվել է դեռևս 1997թ., երբ Հայաստանի կառավարությունը Ճապոնիայի կառավարությանը հայտ էր ուղղել «Արմենիա» բժշկական կենտրոնը, Ճապոնական ODA դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, սարքավորումներով հագեցնելու նպատակով:
Երկրորդ ծրագրում ընդգրկված էին հանրապետության երեք հիվանդանոցներ, իսկ 2005թ. տրվեց երրորդ համատեղ ծրագրի մեկնարկը, որի շնորհիվ աարքավորումներով հագեցան մարզային երկու (Հրազդանի և Գավառի) և երևանյան մեկ (Պերինատոլոգիայի, մանկարձության և գինեկոլոգիայի կենտրոն) ծննդատները:
«Կարծում ենք, որ համատեղ ծրագրերը շարունակական կլինեն»,- ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը: Նա նաև բարձր գնահատեց «Թոշիբա մեդիքալ սիսթեմ» ճապոնական ընկերության կողմից մեր երկրում կատարված աշխատանքը, գրանցված հաջողություններն առողջապահական ոլորտում:
Արմեն Մուրադյանը հայտնեց, որ ընկերության ղեկավարի հետ վերջերս կայացած հանդիպմանը քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները: Նախարարը շեշտեց նաև, որ Հայաստանի համար հետաքրքիր է Ճապոնիայի առողջապահական համակարգի փորձը ոչ միայն ֆինանսավորման, այլև կառավարման տեսանկյունից: Մասնավորապես` կարևորվեց բնակչության առողջության պահպանման առաջնային օղակի հզորացմանն ուղղված քաղաքականությունը, որին են միտված նաև ՀՀ առողջապահության նախարարության վերջին շրջանում իրականացվող մի շարք ծրագրեր:
Դեսպանն ընդգծեց, որ Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի առողջապահության ոլորտում համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հանրային առողջությանը, առողջապահական այլ թեմաներին վերաբերող հարցերի:

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ