ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը նոր ուսումնական տարին սկսում է միջազգային հարթակում ակտիվ և արդյունավետ գործունեությամբ

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը նոր ուսումնական տարին սկսում է միջազգային հարթակում ակտիվ և արդյունավետ գործունեությամբ
08.09.2015 | 15:02

Վերջերս Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացվեց Արևելյան համագործակցության վերաբերյալ երկօրյա ծրագիր, որը կազմակերպվել էր «Ռոբերտ Շուման» ինստիտուտի և Եվրոպայի ժողովուրդների կուսակցության (ԵժԿ) խմբի կողմից: Ծրագրին մասնակցում էին շուրջ 13 երիտասարդներ Հայաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և Վրաստանից: Այն ընթանում էր Բրյուսելում գտնվող Եվրոպական խորհրդարանում: Ծրագրին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր Աննա Մկրտչյանը:

Ծրագրային առաջին օրվա ընթացքում երիտասարդները մասնակցեցին մի շարք խորհրդակցությունների և քննարկումների, հանդիպումներ ունեցան ԵԽ որոշ անդամների և ԵժԿ խմբի մի շարք խորհրդականների հետ: Քննարկվեց ԵԺԿ խմբում օրենսդրական համակարգումը, որին հաջորդեցին խորհրդակցություններ ԵԺԿ խմբի կառուցվածքի, վարած քաղաքականության, դրանում որոշումների կայացման մեխանիզմի, Արևելյան համագործակցության երկրների հետ ԵԺԿ խմբի կողմից տարվող անհատական աշխատանքների և ունեցած միջազգային կապերի, «Եվրոնեստ»-ի հնարավորությունների և դրա շուրջ համագործակցության թեմաներով:
Հաջորդիվ երիտասարդները ներկա գտնվեցին Բյուջեի և ռազմավարական քաղաքականության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հանդիպմանը: Օրվա վերջում մասնակիցները ծանոթացան ԵԽ անդամների գործառույթներին և ԵԽ անդամ դառնալու հնարավոր ուղիներին:
Ծրագրի 2-րդ և վերջին օրը մեկնարկեց Արևելյան համագործակցության երկրների միջև համագործակցության հեռանկարների, ինչպես նաև բարեփոխումների և օրենքի դերի շուրջ քննարկումներով: Համագործակցության մեջ կարևորվեց ԵԺԿ խմբի մամուլի դերը: Այնուհետև ԵԽ անդամ, «Ռոբերտ Շուման» ինստիտուտի նախագահ Օթմար Կարասի կողմից ներկայացվեցին եզրափակիչ գնահատումները ԵԺԿ քույր կուսակցության խորհրդարանական խմբերում պահանջների և շահերի վերաբերյալ:
Ծրագրի ավարտին կատարվեց քննարկումների արդյունքների ամփոփում, և մասնակիցները պարգևատրվեցին վկայականներով:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ

թվերն ա­վե­լի մեծ կլի­նեին