ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Անթալիայում հայ գիտնական է խեղդվել

Անթալիայում հայ գիտնական է խեղդվել
13.10.2015 | 13:23

Թուրքիայի Անթալիա նահանգի Քեմերի շրջանում ծովում խեղդվել է ռուսաստանաբնակ հայտնի հայ գիտնական Սարգիս Քարամյանը: Sabah-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 11-ի երեկոյան Քեմերի շրջանում ծովում լողալու ժամանակ երկու հոգի են խեղդվել։ Դիակները ջրից հանելուց հետո հայտնի է դարձել, որ խեղդվածները ռուսաստանցի գիտնականներ են, մեկը հայ Սարգիս Քարամյանն է։ Սարգիս Քարամյանը ատոմային հետազոտությունների ինստիտուտում էր աշխատում։

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ