Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Աղոթարան

Աղոթարան
10.03.2017 | 00:02

Տե՛ր, ընդունի՛ր ունայնախոս աղոթքներս, որ դատապարտված կանգնած եմ Քո առջև՝ զգաստությունից ծուլացած, մտքի լույսից խոտորված ու երկյուղից ունայնացած: Բերանս անկապ բաներ է բարբաջում, աչքս նայում է ապշահար, և միտքս՝ թափառում: Չեմ աղոթում անզբոս մտքով ու չեմ խնդրում ողջ սրտով, չեմ կանչում Քեզ հավատով ու չեմ գոչում երկյուղով, արցունքներով չեմ հայցում և չեմ դողում ու սարսում պատասխանատվության օրվա համար:

Եվ այժմ, Տե՛ր, մի՛ հանդուրժիր ծուլությունս, այլ անհապաղ նետի՛ր ապաշխարության մաքրագործող հրի մեջ՝ սրբելով ու զատելով մեղքերից: Տո՛ւր ինձ աղոթքի ջերմեռանդություն ու հորդաբուխ արտասուք և իմ մեջ պատկերի՛ր Քո նախկին լուսեղեն կերպարանքը:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ