Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Աղոթարան

Աղոթարան
13.10.2017 | 00:13

Իմ մարմնի, իմ հոգիի, իմ տենչանքներուն մէջ Դուն Ինքդ կաս, Տէ՜ր, ու մենք իրարմով լրացած՝ միաւորած ենք մարդկայինն ու աստուածայինը:
Ես մաքուր պիտի պահեմ այդ տաճարը: Պիտի վառեմ կանթեղներն ու ջահերը: Խնկամանին խունկն անպակաս պիտի ընեմ, Տէ՜ր, որ չըլլայ, չըլլայ օր մը հեռանաս ու լքես զիս:


Ինչքան ատեն, որ Դուն իմ տաճարին մէջն ես, իմ կեանքը միշտ գեղեցիկ պիտի ըլլայ: Ըլլայ ուրախութեան եւ տխրութեան պահերուն, պիտի զգամ Քու շունչն ու իմաստութիւնը, Տէ՜ր: Այնպէս պիտի զգամ, որ ես ինքս ալ կամ կանաչին, կապոյտին, բանին ու վանկին, բոլորին, բոլորին մէջ, ինչպէս Դուն Ինքդ կաս:
Միայն Քեզմով, Տէ՜ր, Քեզմով է, որ կը դառնամ լրիւ ու կատարեալ, ու զիս հոն է, որ կþառաջնորդես:


ՀԱՄԱՍՏԵՂ

Դիտվել է՝ 1690

Մեկնաբանություններ