ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ինչ խմբակցությունը, ինչ ղեկավարը

Ինչ խմբակցությունը, ինչ ղեկավարը
18.12.2018 | 15:49

Նիկոլ Փաշինյանի կնոջ խմբագրմամբ լրատվամիջոցը տեղեկություն է հրապարակել, որ ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցությունը ղեկավարելու է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը։ Փաստորեն, այս օրիորդի փխրուն ուսերին է մնալու 88 պատգամավորի խորհրդարան բերման ենթարկելը, քվեարկության միասնականությունը ապահովելը և ամենակարևորը՝ խորհրդարանում «Իմ քայլի» հավաքական կարծիքը ներկայացնելը։ Համենայնդեպս նախկինում խորհրդարանական մեծամասնության խմբակցության ղեկավարի հիմնական «առաքելությունը» սա է եղել։ Եթե նոր Հայաստանում խորհրդարանի աշխատանքն էլ կտրուկ չի փոխվել, ուրեմն Մակունցը դառնալու է Վահրամ Բաղդասարյանի «գործի» շարունակողը։


Սակայն այլ բան է քաղաքական փորձ ունեցող, առնվազն քաղաքականությունից քիչ, թե շատ հասկացող պատգամավորներին «ղեկավարելը», այլ բան՝ խորհրդարանական աշխատանքների մասին պատկերացում չունեցող «Իմ քայլի» զգալի հատվածին կոնսոլիդացնելն ու խորհրդարանում պահելը։ Բայց ամենազավեշտալին էլ այն է, որ անգամ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանական աշխատանքից այքան է հեռու, որքան մշակույթի նախարարությունը ղեկավարելուց։ Սակայն կարևորն այն է, որ խմբակցությունը կլինի երիտասարդական ակումբ, որի անդամներն էլ կառաջնորդվեն ակումբի բոլոր կանոներով։ Համա թե խորհրդարան ենք ունենալու։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5158

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ