Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՔՊ սորոսական թևը դժգո՞հ է

ՔՊ սորոսական թևը դժգո՞հ է
22.06.2019 | 12:20

«Հրապարակը» գրում է. «Տեղեկություններ կան, որ «Մերժիր Սերժին» (hիմա` սորոսական) թևը խուլ դժգոհություն ունի, որ իր ներկայացուցիչները չեն ընտրվել ՔՊ վարչության անդամ: Դուք ևս թեկնածու էիք, ծա՞նր եք տանում՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Ղազարյանին։ «Ոչ, իհարկե։ Վարչության կազմից ես գոհ եմ, նույնիսկ շատ գոհ եմ, եթե ես էլ լինեի, իհարկե, ավելին՝ ուրախ կլինեի, բայց եղավ` ինչ եղավ։ Ինչ վերաբերում է բավականաչափ ձայներ չհավաքելուն, ապա մենք նոր ենք ու քիչ ճանաչելի։ Ես մի վերապահում ունեմ վարչությունից` կանանց սակավ ներկայացվածությունը»:
Իսկ ի՞նչ եք կարծում՝ «սորոսական» թևը դեռ չի՞ անջատվի «Իմ քայլից»։ «Ես չգիտեմ, թե ով է այդ թևը, թե չէ կասեի»: Դե, ասում էին` այդ թևը շատ խնդիր է դրել` Վանեցյանի պաշտոնավարման նպատակահարմարության մասով։ «Ես տեղյակ չեմ»: Իսկ ինչպե՞ս եք գնահատում Վանեցյանի աշխատանքն անձամբ Դուք: «Շատ դրական»: Ի՞նչն եք դրական գնահատում։ «Կոնկրետ այն, որ մեկ տարվա ընթացքում ԱԱԾ-ն բազմաթիվ աչքի ընկնող դրական գործունեություն է ծավալել. միլիարդների վերադարձը պետբյուջե նրա գործունեության արդյունքում է նաև եղել, դեռ մի քանի տասնյակն էլ քննության փուլում է»: Իսկ Դանիել Իոաննիսյանի գրառումնե՞րը՝ առ Վանեցյան։ «Ես զարմանում եմ, որ ամեն անգամ գալիս ու ինձ են հարցնում Իոաննիսյանի ասած-արածներից. Իոաննիսյանը ողջ է, կարող եք իրենից հարցնել»: Ներեցեք, բայց Դուք համարվում եք սորոսական թևի ներկայացուցիչ։ «Ես պատգամավոր եմ, սորոսական չեմ, երբեք որևէ լումա «բաց հասարակությունից» չեմ ստացել»»:

Դիտվել է՝ 3266

Մեկնաբանություններ