«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Արմսվիսբանկն արժանացել է ՎԶԵԲ-ի “The Most Active Issuing Bank In Armenia, 2021” մրցանակին

Արմսվիսբանկն արժանացել է ՎԶԵԲ-ի “The Most Active Issuing Bank In Armenia, 2021” մրցանակին
13.05.2022 | 07:28

2022թ-ի մայիսի 10-12-ը Մարաքեշում (Մարոկկո) կայացած Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովի շրջանակում Առևտրի ֆինանսավորման ծրագրի (TFP) ոլորտում նախորդ տարվա ցուցանիշների արդյունքներից ելնելով` «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն չորրորդ անգամ անընդմեջ արժանանում է ՀՀ-ում ամենաակտիվ թողարկող բանկ մրցանակին:

Մրցանակի շնորհումը վկայում է ՎԶԵԲ-ի հետ Առևտրի ֆինանսավորման ոլորտում Բանկի տարեցտարի ընդլայնվող արդյունավետ համագործակցության մասին: Համագործակցության ընթացքում Բանկի համար սահմանված սկզբնական սահմանաչափն ավելացել է մոտ 10 անգամ` կազմելով շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար, որը ներկայումս ՀՀ բանկային համակարգում ամենամեծ սահմանաչափերից մեկն է:

Դիտվել է՝ 15662

Մեկնաբանություններ