Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Կա՞ մարդ, ով կասկածում է, որ կարող էր անել

Կա՞ մարդ, ով կասկածում է, որ կարող էր անել
23.09.2025 | 12:40

Ժողովրդի ծոցից ելած, համեստ ու պարկեշտ մարդ է, հո՞ ասելով չի...

Կարող էր չէ՞, «փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը» մտքի փոխարեն ճղճղալ այլ բան, օրինակ. «Փ՜առք հայ-թուրքական եղբայրությանը և կեցցե՛նք ես ու Աննան , որ անկիրթ հայ ժողովրդին պարգևում ենք այն» ու ստիպեր բազմահազարանոց դալիճին համաչափ և ինքնամոռացաբար կրկնել՝ «կեցցե՛ք, կեցցե՛ք, կեցցե՛ք»...

Կա՞ մարդ, ով կասկածում է, որ կարող էր անել:

Կարող էր, բայց չարեց:

Չարեց, որովհետև համեստ է ու պարկեշտ, որովհետև ժողովրդի ծոցից է ելած...

Հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքը դրած նահատակների հիշատակը ստորաբար պղծող, անհայրենիք ու իշխանագար անբարոյականների անբարոյական զավակներ...

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4270

Մեկնաբանություններ