ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աղոթարան

Աղոթարան
05.10.2025 | 22:00
Տե՛ր,
Աչքերս բացվում են այս աշխարհի լույսով,
բայց հոգուս աչքերն են փնտրում Քեզ՝
անմատչելի, աներևույթ, բայց ամենուր ներկա։
Ահաես՝ մեղավոր, բայց Քո գթության հույսով։
Ահա ես՝ հող ու մոխիր, բայց Քո շնչով կենդանի։
Ահա ես՝ ընկած, բայց Քո ձեռքով կարող եմ վեր կանգնել։
Փրկիչ Հիսուս,
Հոգիս աղքատ է առանց Քո շնչի,
միտքս մթագնում է առանց Քո ճշմարտության,
սիրտս ցամաքում է առանց Քո սիրո։
Ինչպե՞ս ապրեմ այս օրը, եթե Դու չլինես իմ ներսում,
ինչպե՞ս խոսեմ, եթե բառերս չծնվեն Քո լռությունից։
Ես քայլում եմ այս օրվա ճանապարհով,
բայց իրականում ես ուխտագնաց եմ դեպի Քեզ։
Թող ամեն դժվարություն դառնա աստիճան,
ամեն ցավ՝ դուռ դեպի Քո մխիթարությունը,
ամեն ուրախություն՝ հիշեցում Քո բարության մասին։
Ընդունիր Տեր աղոթքս այս այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
Ամեն։
«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 5494

Մեկնաբանություններ