ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Բա որ ոչինչ չէիր հասկանում հայ ժողովրդի համար ամենակենսական նշանակության հարցից, ինչու՞ հրաժարական չտվեցիր

Բա որ ոչինչ չէիր հասկանում հայ ժողովրդի համար ամենակենսական նշանակության հարցից, ինչու՞ հրաժարական չտվեցիր
05.12.2025 | 12:05

Թե բա «համանախագահներին ասեցի՝ ստեղ լիքը թղթեր կան, որ չեմ հասկանում, դրանց սեղմագիրը ո՞րն ա» (Փ.Ն.)։

Բա որ չէիր հասկանում, ինչի՞, երբ արցախյան հարցից ամենաշատ հասկացող մարդը ծանր տեղը թեթևացնելով հետդ հանդիպեց, աքլորացար` թե բա ինձ չասաց այնպիսի բան, որի մասին ես չգիտեի։

Ինչի՞ հայտարարեցիր, թե բանակցությունները զրոյական կետից ես սկսում։ Մեկ ա բան չէիր հասկանում, ո՞նց էիր բանակցելու` թեկուզ քո սեփական կետից` նույնն է թե` աշխարհի կենտրոնից։

Ինչի՞ հոխորտացիր, թե Արցախը Հայաստան է և վերջ` դրանով երեքհազարամյա հայկական հողը դարձնելով Ադրբեջան և վերջ։

Առանց հասկանալու ո՞նց զոհասեղանին դրեցիր անմեղ տղաների կյանքերը։ Ո՞նց փշրեցիր պետականության ողնաշարը...

Բա որ ոչինչ չէիր հասկանում հայ ժողովրդի համար ամենակենսական նշանակության հարցից, ինչու՞ հրաժարական չտվեցիր։

Տաթև ԶՈՐՅԱՆ

ՀԱԿ վարչության անդամ

Դիտվել է՝ 2623

Մեկնաբանություններ