ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հայ ժողովուրդը մերժել է Նիկոլի հակաեկեղեցական շարժումը

Հայ ժողովուրդը մերժել է Նիկոլի հակաեկեղեցական շարժումը
15.12.2025 | 11:08

Լսե՞լ եք «Պյուռոսյան հաղթանակ» ձևակերպումը։ Դա նշանակում է ունենալ հաղթանակ, որը հավասար է պարտության և որևէ արժեք չունի։

Պատմության մեջ այդպիսի դեպքեր շատ կան, որոնց մասին կարելի է երկար խոսել, բայց ես ուզում եմ «Պյուռոսյան հաղթանակ»-ի անվանում տալ Նիկոլ Փաշինյանի գործողություններին առանձին եկեղեցիներում, երբ ԱԱԾ սպառնալիքներով քահանաները վարչապետի ներկայությամբ աղավաղում են պատարագները, չեն հնչեցնում Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը, բայց հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինում, վերականգնում են նույն օրինական ծիսակարգը։

Եթե Նիկոլի նպատակը եկեղեցական արարողակարգում փոփոխություն մտցնելն ու Կաթողիկոսին իր աթոռից զրկելն է, ապա դա ամբողջովին ձախողվել է։ 1 եկեղեցում 1 անգամ Նիկոլի պարտադրանքը կատարելը դեռևս հաղթանակ չի, այլ թուլություն։

Իհարկե, այս պարտություններից գազազած, Նիկոլը կարող է առաջիկայում հրահանգել ԱԱԾ -ին' ներխուժել Մայր Աթոռ և նույնիսկ ձերբակալել Վեհափառին, բայց դրանից Նիկոլի պարտությունը հաղթանակ չի դառնա։ Հայ ժողովուրդը մերժել է Նիկոլի հակաեկեղեցական շարժումը, և եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 3731

Մեկնաբանություններ