ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մտորումներ անարդարության, անպատժելիության և մարդկային արժանապատվության մասին

Մտորումներ անարդարության, անպատժելիության և մարդկային արժանապատվության մասին
25.12.2025 | 11:16

Ռուբեն Վարդանյանի դեմ չկա մեղադրանք, չկա «գործ»։ Չկա հանցագործություն, չկա դատավարություն, չկա դատավճիռ, չկա օրենք, չկա ոչինչ։

Կա միայն դարավոր բռնապետություն, դեսպոտիզմ, բանտարկություն և, վերջապես, տառապանք, տխրություն, անարդարություն և մահ։ Մահ՝ մեղադրյալի, մահ՝ նրա ընտանիքի անդամների, ընկերների, աջակիցների, և նաև նրանց, ովքեր սիրում ու հարգում են նրան՝ նրա մեծահոգության ու անսահման բարության համար։

Անհավասարության, անողոքության և անպատժելիության անվերջ չարիքի հին, շատ հին պատմություն:

Իսկ ինչպիսի՞ն կլիներ ավելի լավ աշխարհի արդար «դատավճիռը»։ Պետության ներո՞ւմ: Բանտարկյալների փոխանակո՞ւմ։

Բանտարկողի անկեղծ ներողություն բանտարկվածի՞ց։ Ընտանիքին, ընկերներին և մյուսներին դրամական փոխհատուցո՞ւմ: ժեստե՞ր, խեղված ճակատագրե՞ր, անդառնալի կորսված ժամանա՞կ։ Զղջո՞ւմ։ Ցասո՞ւմ։ Ափսոսա՞նք:

Ո՛չ: Վերը նշվածներից և ոչ մեկը։ Կատարած հանցանքների համեմատ այս բոլորը խիստ անբավարար են։

Ո՛չ Հին, ո՛չ Նոր Կտակարանը համարժեք որևէ պատասխան չեն տալիս։

Այնպես որ, տարիներ շարունակ իմ հիացմունքին արժանացող ընկերոջս, եղբորս, գործընկերոջս, անվերջ սիրո և առատաձեռնության այս տիպարին ես ամոթով կարող եմ առաջարկել սոսկ դառնալ մարդկության նահատակը, մարդկության, որն առ այսօր չի կարողացել համարժեք բանականությամբ դիմակայել չարիքի անսահման ներուժին՝ ապարդյուն կերպով ապավինելով բախտի խորհրդավոր ու անըմբռնելի քմահաճույքին, Կույր բախտի Ամենատես դատին:

Մաղթում եմ նրան անսահման կորով ու անսասան տոկունություն, որպեսզի դիմակայի նրանց, ում իշխանությունն անարդար է, հարստությունը՝ անարժան:

Հիացմունքիս հավաստիքը սիրելի ընկերոջս՝ Ռուբեն Վարդանյանին՝ Հերոսական ու Հզոր մարդուն, որը բոլորիս համար դարձել է Մարդկայնության անմոռանալի դրոշակակիր:

Ռ. Ֆրիման

Ռուբեն Վարդանյանի աջակիցներ ՖԲ էջից

Դիտվել է՝ 3803

Մեկնաբանություններ