Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՈՒրախության պտուղը

ՈՒրախության պտուղը
09.03.2026 | 21:59
Մարտի 10
Սիրտդ լուռ պետք է պահես և կամք ցուցաբերելով` լռեցնես զգայարաններիդ հուզումն ու խռովքը, որպեսզի ունակություն ձեռք բերես` լսելու համար երկնային երաժշտությունը:
Քո հինգ զգայարանները միջոց են նյութաշխարհի հետ հաղորդակցվելու, անխափան կապը` քո իրական հոգու կյանքի և շրջապատող իրականության միջև։ Սակայն պետք է խզես կապը դրանց հետ, երբ ցանկանում ես հաղորդակցություն ունենալ հոգու հետ: Որովհետև դրանք ոչ թե օգնում, այլ խանգարում են:
Բարին տես յուրաքանչյուր մարդու մեջ:
Սիրիր բարին, որ կա նրանց մեջ:
Քո անարժանությունը տես նրանց արժանիքների կողքին:
Կրկնում եմ` դարձյալ. սիրիր, խնդա և երջանկացրու աշխարհը, քո փոքրիկ աշխարհը:
Ինչպես որ նետված քարից առաջացած ծփանքներն են ողջ ավազանի հայելին կոհակում, այդպես էլ քո ուրախացնելու ջանքը կտարածվի, շրջան առ շրջան մեծանալով ու ձգվելով քո իմացումից ու ակնկալիքից շատ ավելի հեռու:
ՈՒրեմն ցնծա Ինձնով:
Նման ուրախությունը հավիտենական է: Դարեր են անցել, բայց Ինձնով սկսած ուրախությունը դեռ շարունակում է տալ իր պտուղները:
Դիտվել է՝ 2129

Մեկնաբանություններ