Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սրանք, մեր պատմությունից բացի, սկսել են խմբագրել նաև մեր ավանդույթները

Սրանք, մեր պատմությունից բացի, սկսել են խմբագրել նաև մեր ավանդույթները
14.04.2026 | 11:41

Տասնամյակներ շարունակ օպերայի շենքի տանիքում տեղադրված էր տեղեկատվական վահանակ, որը ցուցադրում էր տվյալ պահին օդի ջերմաստիճանը:

Օրվա իշխանությունը նույնիսկ այդ վահանակն է ապամոնտաժել:

Խնդիրը ջերմաստիճանի վերաբերյալ տեղեկությունը չէ: Խնդիրն ավանդույթն է:

Փաստորեն, սրանք մեր պատմությունից բացի սկսել են խմբագրել նաև մեր ավանդույթները:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3624

Մեկնաբանություններ