«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ազգային արժանապատվությու՞ն, թե՞ կեղծ մարդասիրություն

Ազգային արժանապատվությու՞ն, թե՞ կեղծ մարդասիրություն
22.04.2026 | 13:00

Երբ ես պնդում եմ, որ Հայաստանում պետք է վերացնել ադրբեջանական և թուրքական բոլոր կեղծ հետքերը, ոմանք ինձ մեղադրում են միջէթնիկ ատելություն հրահրելու մեջ։ Սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Ադրբեջանցիները, որտեղ նույնիսկ մեկ տարի ապրում են, շտապում են գոնե մեկ գերեզմանաքար թողնել, որպեսզի հետագայում այդ տարածքը հռչակեն իրենց «պապենական հողը»։

Նրանք այդպես հաստատվեցին Արցախում, Տավուշում, Սյունիքում, Վայոց ձորում, Վարդենիսում, Մասիսում և այլուր՝ ամենուր թողնելով գերեզմանաքարեր և հետո դրանք օգտագործելով որպես տարածքային հավակնությունների «փաստարկ»։

Ու մինչ ադրբեջանցիները վայրենաբար քանդում են Արցախի մեր վանքերն ու եկեղեցիները, ավերում Շուշիի և Ստեփանակերտի քրիստոնեական տաճարները, հայերը սրբորեն պահպանում են ադրբեջանական գրություններով այնպիսի գերեզմանաքարեր, որոնց տակ նույնիսկ կասկածելի է որևէ մարմնի առկայությունը։

Ի վերջո, պետք է ունենալ ազգային արժանապատվություն և պետական մտածողություն, այլ ոչ թե կեղծ մարդասիրություն, որն իրականում ստրկամտություն ու վախկոտություն է։ Հիշե՛ք՝ Ադրբեջանն արդեն քանդել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր տաճարը։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 4475

Մեկնաբանություններ