Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Թուրքիայի Իզմիր քաղաքում բացվել է 2007 թվականին սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի կիսանդրին

Թուրքիայի Իզմիր քաղաքում բացվել է 2007 թվականին սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի կիսանդրին
28.04.2026 | 10:08

Քանդակը տեղադրվել է «Ժողովուրդների կամուրջ» հասարակական կազմակերպության տարածքում։ Հուշարձանի հեղինակը թուրք քանդակագործ Չաղդաշ Էրչելիքն է։ Բացման արարողության ժամանակ նշվել է, որ սա պարզապես հուշարձան չէ, այլ ժխտման քաղաքականությանը հակազդելու փորձ։

Քննարկվել է ոչ միայն հայկական ժառանգության, այլև դրա հիշողության համակարգային ոչնչացումը։

Դինքը բնութագրվել է որպես ճշմարտությունն ասող մարդ, որի համար էլ սպանվել է։

Հուշարձանի ստեղծումն ու տեղադրումը քաղաքացիական հասարակության նախաձեռնություն է, ինչը, ավելի շուտ, անցյալի մասին անկեղծորեն խոսելու ձգտող քաղաքացիական հասարակության գոյության ցուցանիշ է։

Գագիկ ՇՈԼԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 4776

Մեկնաբանություններ