Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
13.06.2026 | 00:13
Տեր,
Փրկի՛ր ինձ մեղքի մեջ ընկածիս, քանզի Դու ես միայն առանց մեղքի։
Հանիր ինձ իմ անօրինության տիղմից, որպեսզի հավիտյան չընկղմվեմ։
Փրկիր ինձ թշնամուց, քանզի ահա առյուծի պես մռնչում է` կամենալով կլանել ինձ։
Արդ, Տե՛ր իմ,
Արձակիր Քո շանթերը և կործանիր նրա զորությունը,
Թող երկնչի և խավարի Քո երեսից, քանզի տկար է և անզոր` կանգնելու Քո և Քեզ սիրողների առջև։
Տեսնում է Քո Խաչի նշանի զորությունը և զարհուրում ու ամաչելով հեռու փախչում նրանցից, ովքեր աղոթում են Քեզ
Ամեն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
Դիտվել է՝ 2408

Մեկնաբանություններ