Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՔՊ-ն բացել է դժոխքի դռները

ՔՊ-ն բացել է դժոխքի դռները
11.07.2026 | 15:00

Կեղծելով հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն ու բռնազավթելով իշխանությունը՝ ՔՊ-ի ռեժիմը նոր արշավ է սկսել ընդդեմ սեփականության անձեռնմխելիության, խոսքի ազատության և առհասարակ մարդկային իրավունքների։ Նա անպայման փորձելու է ոչնչացնել դատական իշխանության վերջին կիսաանկախ օջախները։

Այս ամենը սպասելի էր. ոտնակոխ անելով իշխանություն ձևավորելու և փոխելու քաղաքացու իրավունքը` վաղ թե ուշ ՔՊ-ն խլելու էր նաև նրա հողը, տունը, խեղդելու էր նրա ձայնը, ազատությունը, որովհետև ՔՊ-ի գերնպատակը ինքնապահպանությունն է, իսկ դրան հասնելու միակ միջոցը քաղաքացիների իրավազրկումն ու հպատակեցումն է։

Այժմ տեղի է ունենում Հայաստանում իշխանությունը բռնազավթած ավտորիտար համակարգի փոխակերպումը բռնապետության։ Հայաստանից դուրս և Հայաստանի շահերի դեմ գործող ուժերի քաղաքական ու ֆինանսական աջակցությունից թևավորված ՔՊ-ն այլևս չի սեթևեթում` նա գործում է լպիրշության ամենաթողության, կոռուպցիայի կանոններով։

Կրնկի վրա բաց են դժոխքի դռները, և սա չափազանցություն չէ։

Արա Սահակյան

Դիտվել է՝ 1593

Մեկնաբանություններ

ան արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am