Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արձակուրդների սեզոնը բացվել է

Արձակուրդների սեզոնը բացվել է
18.06.2012 | 18:00

ՀՀ նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արձակուրդ կգնա հուլիսի 27-ին։ Իսկ թե որտեղ է երկրի ղեկավարն իր հանգիստն անցկացնելու, դեռ պարզ չէ։ Ակնհայտ է միայն, որ օգոստոսի 1-ից սեպտեմբերի 1-ը քաղաքական և տնտեսական դաշտում արձակուրդային անդորր կլինի։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3906

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ