Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Քվորում չի լինելու

Քվորում չի լինելու
21.11.2012 | 12:41

Դժվար չէր ենթադրել, որ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստը չի կայանա: Հիշեցնենք, որ նման առաջարկով հանդես էր եկել ՀԱԿ-ը` հավաքելով ՀՅԴ, «Ժառանգություն», ԲՀԿ խմբակցությունների 48 պատգամավորների ստորագրություն: Օրակարգում`«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն է:
ԱԺ նիստն այս պահին ընդհատված է, քանի որ ներկա չեն ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունները. և քվորում, բնականաբար, չի ապահովվում: Եթե 3 ժամվա ընթացքում բացակա քվորումը «չվերադառնա դահլիճ», նիստը, դեռ չսկսված, կավարտվի:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 5469

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ