ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Թեժ գիծը գործելու է 010511699 հեռախոսահամարով

Թեժ գիծը գործելու է 010511699 հեռախոսահամարով
17.02.2013 | 19:26

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցելու ընտրություններին եւ ազատ արտահայտելու իր քաղաքացիական կամքը։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հիշեցնում է` ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելը հանցագործություն է։ Ընտրական գործընթացում հնարավոր ընտրախախտումները կանխելու, դրանց օպերատիվ արձագանքելու համար ՀՀ գլխավոր դատախազությունում, ՀՀ ոստիկանությունում եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստեղծվել են աշխատանքային խմբեր։
Դիմում ենք ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին, շահագրգիռ բոլոր անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ընտրական իրավունքի խախտումներ արձանագրելու դեպքում անմիջապես ահազանգել իրավապահ մարմիններին, ինչը հնարավորություն կտա օպերատիվ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները եւ հիմնավորվելու դեպքում տալ համարժեք իրավական գնահատական։
ՀՀ նախագահի ընտրության քվեարկության օրը՝ 2013 թվականի փետրվար 18-ին, ՀՀ գլխավոր դատախազությունում եւս կգործի թեժ գիծ՝ հետեւյալ հեռախոսահամարով՝ 010 511-699:

ՀՀ գլխավոր դատախազություն

Դիտվել է՝ 3782

Մեկնաբանություններ