Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Թբիլիսին ուրախացրեց

Թբիլիսին ուրախացրեց
26.03.2013 | 13:28

Թբիլիսիում ավարտված Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում գերազանց մրցելույթներ են ունեցել մեր մարզիկները: Հաղթական սկիզբը դրել է 66 կիլոգրամ քաշային կարգում գոտեմարտած ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը` տևական ընդմիջումից հետո Հայաստանի համար նվաճելով ոսկե մեդալ: Նրա հաջողությունը զարգացրել է հունահռոմեական ոճում հանդես եկող գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (96 կգ)` երկրորդ տարին անընդմեջ հռչակվելով հին աշխարհամասի հաղթող: Եզրափակիչում նրա մրցակիցը բուլղարացի Վլադիսլավ Մետոդիևն էր, ով երկու մրցափուլերում էլ նույն 3:0 հաշվով պարտվեց Արթուրին: Հայաստանի հունահռոմեականներն առաջնությունից վերադարձան նաև երկու բրոնզե մեդալ նվաճած: Դրանցից մեկը հավաքականի նորեկ, 120 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանի, մյուսը` 84 կիլոգրամ քաշային Արթուր Շահինյանի ակտիվում է: ՈՒրախությամբ հավելենք, որ ևս մեկ հայազգի ըմբիշ է մեդալի արժանացել: Այդ մարզիկը 66 կգ քաշային կարգում Ֆրանսիան հունահռոմեական ոճում ներկայացրած Արտակ Մարգարյանն է: Երրորդ տեղի համար մարտում նա հաղթել է թուրք Յուքսել Աթաքանին, ով էլ իր հերթին ավելի վաղ փուլերում կանգնել էր երկու հայազգի ըմբիշների` Շարուր Վարդանյանի (Շվեդիա) ու Սասուն Ղամբարյանի (Հայաստան) ճանապարհին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1869

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ