ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Զարուհի Փոստանջյանի` կազինոների վերաբերյալ հարցը Սերժ Սարգսյանին

Զարուհի Փոստանջյանի` կազինոների վերաբերյալ հարցը Սերժ Սարգսյանին
02.10.2013 | 15:14

Այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ելույթից հետո նախագահը պատասխանեց նաև հարցերի։ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հարցն ուղղելով հանրապետության նախագահին, նշեց, որ նա այսօր այստեղ հայտնվել է ոչ թե որպես ընտրված նախագահ, այլ ժողովրդի ձայները գողացած մի անձ։ «ՈՒստի իմ հարցը վերաբերում է կազինոներին, քանի որ Դուք կազինոների մեծ սիրահար եք։ Որտեղի՞ց տվեցիք այն 70 միլիոն եվրոն, որ պարտվել էիք խաղատանը»,- ՀՀ նախագահին հարցրեց Զարուհի Փոստանջյանը։

Հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանը նշեց, որ խորապես համոզված է, որ ներկայացնում է հայ ժողովրդին և հպարտ է դրանով։ Ցավոք, «Ժառանգության» թեկնածուն չկարողացավ այնպիսի որակներ ցուցաբերել ընտրություններում, որպեսզի կարողանա հաղթանակ տանել։ Ինչ վերաբերում է կազինոներին, ապա, ըստ նախագահ Սարգսյանի, դա Զարուհի Փոստանջյանի երևակայության արդյունքն է։ «Ես երբեք չեմ եղել կազինոյում։ Եթե ես ունենայի 70 մլն եվրո, կտայի Ձեզ, որպեսզի երջանիկ լինեիք»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։

Դիտվել է՝ 2037

Մեկնաբանություններ