ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Ոչ մի շարժում իր անշահախնդրությամբ չի կարող համեմատվել ազատամարտիկների պայքարի հետ»

«Ոչ մի շարժում իր անշահախնդրությամբ չի կարող համեմատվել ազատամարտիկների պայքարի հետ»
22.11.2013 | 16:51

Հասարակության մեջ ձևավորվել է մի կարծիք, որ ցանկացած քաղաքացիական շարժման հետևում պարտադիր կանգնած են քաղաքական ուժեր: Թե, օրինակ, որքան են քաղաքականացված, ասենք, կոնկրետ ազատամարտիկների հանրահավաքները, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ տվեց իր գնահատականը. «Ոչ մի շարժում իր «մաքրությամբ» և անշահախնդրությամբ չի կարող համեմատվել ազատամարտիկների պայքարի հետ: Ես անցել եմ դրա միջով և լավ գիտեմ` որ դեպքում են քաղաքական ուժերը կողմնորոշում շարժումը: Ազատամարտիկները հասարակության սերուցքն է, դա այն խավն է, որը մեր երկրի անկախության ու ազատության համար պայքարել է անշահախնդիր և այսքան տարիների ընթացքում երբևէ ոչինչ չի պահանջել իր պայքարի դիմաց: Այսօր նրանք անելանելի վիճակում են հայտնվել: Դուք պատկերացնո՞ւմ եք ինչ է նշանակում այդ մարդկանց համար` կյանքի գնով հայրենիք պաշտպանել և, փաստորեն, չկարողանալ իրենց զավակների մի պարզ հարցին պատասխանել` ինչո՞ւ չեք կարողանում մեր հանապազօրյա հացն ապահովել: Ա՛յս օրվա համար եք արյուն թափել»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը դատապարտում է իշխանության «անհոգի վերաբերմունքն» ու անտարբերությունը ազատամարտիկների բողոքների նկատմամբ և չի կարողանում մասնակցել ազատամարտիկների կազմակերպած հանրահավաքներին` զուտ ժամանակի սղության պատճառով:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2225

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ