Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Կառլսենն առաջատարն է

Կառլսենն առաջատարն է
28.04.2014 | 15:33

Շամխորում մեկնարկած Վուղար Հաշիմովի հուշամրցաշարում կրկին սկսեց փայլել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով հրաշալի մեկնարկից հետո Ֆաբիանո Կարուանայից ու Թեյմուր Ռաջաբովից կրած երկու անընդմեջ պարտությունից հետո արագ սթափվեց` հերթականությամբ, ինչպես մրցաշարի առաջին փուլում էր, պարտության մատնելով Հիկարու Նակամուրային ու Շահրիյար Մամեդյարովին ու ներկայումս չորսուկես միավորով միանձնյա գլխավորում է դասակարգման 22-րդ կարգ ունեցող մրցաշարի աղյուսակը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 743

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ