Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Վտանգված երաժշտական դասարաններ չկան

Վտանգված երաժշտական դասարաններ չկան
20.10.2014 | 18:54

Վերջին տարիներին մշակութային կրթություն իրականցվող հաստատություններում ավելացել է դիմորդների քանակը: ՈՒշադրությունից դուրս չեն մնում նաև ազգային նվագարանների բաժինները:

Մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ ԼԻԼՅԱ ՆԻԿՈՅԱՆԻ փոխանցմամբ` 2007-ից հաջողությամբ իրականացվում է ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային և փողային նվագարանների ուսուցման վարձավճարների փոխհատուցման ծրագիրը, որի շրջանակում շուրջ 2000 աշակերտ ստանում է անվճար ուսուցման հնարավորություն: Ծրագրի նպատակն է մշակութային կրթության և գեղագիտական դաստիարակության ոլորտում ուսուցման մատչելի պայմանների ապահովումը, մշակույթի ոլորտի համար մասնագետների պատրաստումը, շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացումը և խթանումը, մասնագիտական կրթության շարունակականության ապահովումը:
«Այս ծրագրի իրականացման արդյունքում հանրապետության մի շարք համայնքային դպրոցներում բացվել և վերաբացվել են ազգային, լարային և փողային նվագարանների բաժիններ: Ծրագիրն իրականացվել է փուլերով, սկզբում աջակցել ենք ազգային նվագարաններին, հետո ընդգրկել ենք նաև լարային և փողային նվագարանները: Դաշտը մշտապես վերահսկվում է, անցկացվում է մոնիթորինգ, կատարվում են ընդհանուր վերլուծություններ»,- ասաց Լիլյա Նիկոյանը, ընդգծելով, որ նպատակային ծրագրի շնորհիվ ստեղծվում են նաև մանկապատանեկան համույթներ, որոնք ներկայանում են ոչ միայն մեր երկրում, այլև արտերկրում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ