Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

«Արտակարգ գոլ ստացվեց»

«Արտակարգ գոլ ստացվեց»
12.01.2015 | 13:50

Անդրադառնալով «Բարսելոն»-Աթլետիկո» մրցավեճին` վերջինիս գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ մրցակիցն իսկապես գերազանցել է իր թիմին. «Այսօր «Բարսելոնը» գերազանցեց մեզ: Կատալոնցիները լավ էին գործում գնդակ խլելիս` թույլ տալով մեզ հակագրոհել: Բացի այդ, մրցակիցը արագ և գեղեցիկ էր խաղում հարձակվելիս»:
Սիմեոնեն անդրադարձել է նաև «Բարսելոնի» խփած երրորդ գոլին, որը խաղի համար վերջակետ հանդիսացավ. «Սուարեսին փոխանցում կատարելուց առաջ Մեսին իսկապես ձեռքով խաղաց, սակայն դրա հետ մեկտեղ չեմ կարող չասել, որ արտակարգ գոլ ստացվեց»:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ